15:10  ,  5 դեկտեմբերի, 2023

«Ինտերի» մարզական տնօրեն․ Արագացնում ենք Մխիթարյանի հետ բանակցությունները

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել է, որ ակումբն ակտիվ աշխատանք է կատարում Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցությունը երկարաձգելու ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը Մխիթարյանի հետ։ Մենք հիմա արագացնում ենք Հենրիխի հետ բանակցությունները»,- Աուզիլիոյի խոսքը մեջբերում է twitter.com/NicoSchira-ն։

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում