01:22  ,  5 դեկտեմբերի, 2023

Ջուդ Բելինգեմը ստացավ Golden Boy մրցանակը

Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստացավ 2023թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի Golden Boy մրցանակը, որը շնորհում է իտալական Tuttosport-ը։

«Շնորհակալություն հրաշալի միջոցառման եւ հյուրընկալության համար։ Ես ուրախ եմ ստանալ այս մրցանակը։ «Բիրմինգեմում» խաղալուցս մինչեւ այսօր զգում էի, որ ունեմ իմ խաղաոճը եւ զարգացրել եմ այն։

Ամբողջ կարիերայիս ընթացքում հանդիպել եմ հրաշալի խաղացողների, որոնք օգնել ինձ կատարելագործվել եւ սովորել։

Չեմ կարծում, որ ես աշխարհի ուժեղագույն խաղացողն եմ։ Կարեւոր է, որ խաղում եմ աշխարհի մեծագույն ակումբում՝ «Ռեալում»։ Կարեւոր է օգնել թիմակիցներին եւ ձգտել զարգացման։ Մեծ պատասխանատվություն է մյուների համար օրինակելի լինելը»,- Tuttosport-ի արարողության ժամանակ ասել է Բելինգեմը։

Եվրոպական 50 հեղինակավոր թերթերի լրագրողներից կազմված միջազգային ժյուրին Բելինգեմին տվել էր հնարավոր 500 միավորից 485-ը՝ 97 տոկոս։

Բելինգեմն այս ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Ռեալ» 103 միլիոն եվրոյի դիմաց։ Նախատեսված է նաեւ 35 միլիոն եվրո բոնուս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English