22:55  ,  3 դեկտեմբերի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը՝ «Նապոլիի» դեմ

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» կհյուրընկալվի չեմպիոն «Նապոլիին»։

Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Դարմիան, Դե Վրեյ, Աչերբի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։

«Նապոլի» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում