16:04  ,  1 դեկտեմբերի, 2023

ՀՖՖ-ն անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անվճար մարզվելու հնարավորություն է ընձեռում աուտիզմ, մտավոր հետամնացություն և այլ առանձնահատկություններ ունեցող երեխաներին և դեռահասներին՝ սկսած 9 տարեկանից, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: 

Մարզումներն անցկացվելու են մարզիչի և հոգեբանի անմիջական վերահսկողությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո: 

Մանրամասների համար զանգահարել 098020822 հեռախոսահամարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով