19:54  ,  30 նոյեմբերի, 2023

ԲԿՄԱ - «Վան»՝ 7:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի վերջին խաղում ԲԿՄԱ-ն ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ պարտության մատնեց 7:1 հաշվով։

ԲԿՄԱ-ից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 21-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը, դուբլի հեղինակ՝ 31-ամյա պաշտպան Արգիշտի Պետրոսյանը։ Մեկական գոլ էլ խփեցի 20-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը եւ 20-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը։

ԲԿՄԱ-ն 19 միավորով 7-րդն է, «Վանը» վերջինն է՝ 11 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

ԲԿՄԱ - «Վան»՝ 7:1

Արգիշտի Պետրոսյան, 7, 53, Գրենիկ Պետրոսյան, 11, 16, 79, Էրիկ Սիմոնյան, 59, 11մ, Գոռ Լուլուկյան, 90+4 - Վրեժ Չիլոյան, 90+2, 11մ

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1

Ագդոն, 22  -  Արմեն Համբարձումյան, 40

Նոյեմբերի 29

«Ուրարտու» - «Արարատ»՝ 2:1

Յայա Սանոգո, 10, Արտյոմ Մաքսիմենկո, 81 - Բերտրան Մանի, 29

«Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 5:1

Գոռ Մանվելյան, 33, Արթուր Միրանյան, 69, 11մ, 71, 90, Ջասթին Մեթյու, 90+4 - Անդրե Մենսալաո, 28, 11մ

Նոյեմբերի 28

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 1:1

Ռոբերտ Դարբինյան, 90+1 - Արտակ Դաշյան, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով