Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարի նախավերջին տուրը։
E խմբում հռոմեական «Լացիոն» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին» եւ 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Սելթիկը» վերջինն է՝ 1 միավոր։
H խմբում ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» Գերմանիայի Համբուրգ քաղաքում տնային հանդիպում անցկացրեց բելգիական «Անտվերպենի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով ուկրաինացի պաշտպան Նիկոլայ Մատվիենկոյի գոլի շնորհիվ։
«Շախտյորը» 9 միավորով հավասարվեց խմբի առաջատարներ «Բարսելոնային» եւ «Պորտուին»։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
E խումբ
«Լացիո» - «Սելթիկ»՝ 2:0 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 82, 85
«Ֆեյենորդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 00:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ «Լացիո»՝ 10, «Աթլետիկո» (4 խաղ)՝ 8 միավոր, «Ֆեյենորդ» (4 խաղ)՝ 6, «Սելթիկ»՝ 1:
H խումբ
«Շախտյոր Դոնեցկ» - «Անտվերպեն»՝ 1:0 (տեսանյութ)
Նիկոլայ Մատվիենկո, 12
«Բարսելոնա» - «Պորտու»՝ 00:00
Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա» (4 խաղ)՝ 9 միավոր, «Պորտու» (4 խաղ)՝ 9, «Շախտյոր»՝ 9, «Անտվերպեն»՝ 0:
F խումբ
«Միլան» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 00:00
ՊՍԺ - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 00:00
Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 7 միավոր, ՊՍԺ՝ 6, «Միլան»՝ 5, «Նյուքասլ»՝ 4:
G խումբ
«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ»՝ 00:00
«Յանգ Բոյզ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 00:00
Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միավոր, «Լայպցիգ»՝ 9, «Ցրվենա Զվեզդա»՝ 1, «Յանգ Բոյզ»՝ 1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում