09:43  ,  27 նոյեմբերի, 2023

ՄԼՍ․ Կիսաեզրափակիչի զույգերը

Հյուսիսամերիկյան ֆուտբոլային ՄԼՍ-ում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

«Ցինցինատին» կմրցի «Քոլամբուս Քրյուի», «Լոս Անջելեսը»՝ «Հյուսթոն Դինամոյի» հետ։

Քառորդ եզրափակիչում «Քոլամբուս Քրյուն» ավելացված ժամանակում 2:0 հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին», «Ցինցինատին» 1:0 հաշվով պարտության է մատնել «Ֆիլադելֆիա Յունիոնին»։

«Լոս Անջելեսը» 1:0 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին», «Հյուսթոն Դինամոն» դարձյալ 1:0 հաշվով առավելության է հասել «Սպորտինգ Կանզաս Սիթիի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English