01:40  ,  27 նոյեմբերի, 2023

«Ինտերը» ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Պատասխան գոլը 6 րոպե անց խփեց «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» երկրորդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 1:1 

Դուշան Վլահովիչ,  27 - Լաուտարո Մարտինես, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում