01:40 27 նոյեմբերի, 2023Իտալիայի առաջնության 13-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Պատասխան գոլը 6 րոպե անց խփեց «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» երկրորդն է՝ 30 միավոր։
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 1:1
Դուշան Վլահովիչ, 27 - Լաուտարո Մարտինես, 33
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.