14:58  ,  22 նոյեմբերի, 2023

Արաս Օզբիլիսը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլիստի կարիերան ավարտած Արաս Օզբիլիսը հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։

«Ես միշտ ասել եմ, որ ես իմ կարիերայից հետո ուզում եմ հայկական ֆուտբոլին օգուտ տալ՝ կլինի մարզիչ, թե մենեջեր: Ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլն այն խաչմերուկի վրա է, ու շատ կարեւոր խաչմերուկի, որը շատ կարեւոր ժամանակի մեջ է: Հայկական ֆուտբոլը աճելու տեղ ունի: Այդ պատճառով ես իմ թեկնածությունը դնում եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում:

Մտածում եմ, որ իմ փորձով, անցած ճանապարհով եւ նվիրվությամբ կարող եմ հայկական ֆուտբոլին մեծ օգուտ տալ: Այդ փոփոխությունների համար ինձ պետք է այն դիրքը, որ կարողանամ դրանք իրագործել:

Ես դուրսն եմ մեծացել՝ Հոլանդիայում: Ամենադժվարը լինելու է մտածելակերպ փոխելը: Խաղացողների, ծնողների, ակումբների մտածելակերպը պետք է փոխենք, որն ամենաբարդն է:

Հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհի վրա է, Հայաստանում ֆուտբոլը դարձել է հայտնի մարզաձեւ: Շատ բաներ կան, որ մտածում եմ՝ կարող ենք ավելի լավ անել:

Քանի դեռ ընտրված չեմ, չեմ ցանկանում առաջ ընկնել, այլ մանրամասների մասին ասել: Դեկտեմբերի 23-ից հետո, եթե ընտրվեմ, ազգային հավաքականին վերաբերող բոլոր հարցերին կպատասխանեմ:

Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ոսկե սերդի ժամանակը շատ լավն էր: Ներկայիս կազմում էլ մեծ պոտենցիալ եմ տեսնում: Պատկերացրեք՝ Օզբիլիսը, Տիկնիզյանը, Սպերցյանը չեն գալիս: Պետք է մտածենք մեր ֆուտբոլիստներին ունենալու մասին: Մտածենք, թե ովքեր են գալու, եթե դրսի խացաղոցները չգան:

Ես որեւէ մեկի խորհրդով, հավատալով չեմ դնում իմ թեկնածությունը: Սա իմ անձնական որոշումն է: Քանի որ վերջին ակումբս «Ուրարտուն» է եղել, այդպես է ստացվել, որ ակումբից եմ առաջադրում:

Ես գալիս եմ խնդիրներ լուծելու: Տեսնում եմ խնդիրներ մանկապատանեկան ֆուտբոլում: Ես վստահ եմ, որ հայկական ֆուտբոլին կարող եմ օգուտ տալ եւ փոխել։

Եթե չընտրվեմ, կշարունակեմ մնալ հայկական ֆուտբոլում, կփորձեմ օգնել մեր ֆուտբոլին: Իմ նպատակն է զարգացնել հայկական ֆուտբոլը: Ընտանիքիս հետ տեղափոխվել եւ ապրում եմ Հայաստանում: Եթե չընտրվեմ, գուցե մարզիչ, մենեջեր աշխատեմ, կամ իմ ակադեմիան ունենամ»,- ասաց Արաս Օզբիլիսը:

Նախագահի թեկնածու կառաջադրի նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ ինքը չի առաջադրվի, սակայն ակումբն այլ թեկնածուի կառաջադրի:

Թեկնածուների առաջադրման վերջնակաժամկետը  2023թ. նոյեմբերի 23-ն է ներառյալ։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում