23:21  ,  19 նոյեմբերի, 2023

Ջոկովիչը 7-րդ անգամ նվաճեց ATP Finals-ի տիտղոսը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Թուրինում անցկացված ATP Finals-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) տիտղոսը։

Եզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ առավելության հասավ 6:3, 6:3 հաշվով։

Ջոկովիչը 7-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։ Նա ռեկորդակիր է այս ցուցանիշով։ Երկրորդ տեղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, որը 6 անգամ է նվաճել ATP Finals-ի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով