03:31  ,  15 նոյեմբերի, 2023

ATP Finals․ Ջոկովիչը պարտվեց Սիներին

Թուրինում ընթացող ATP Finals-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը խմբային փուլի երկրորդ մրցախաղում հանդիպեց աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 5:7, 7:6 (7:5), 6:7 (2:7): Պայքարը տեւեց 3 ժամ եւ 9 րոպե։

А խմբում Սիները երկու հաղթանակից հետո առաջինն է, Ջոկովիչը երկրորդն է։ Խմբից փլեյ-օֆֆ դուրս կգան առաջին երկու տեղերը գրաված թենիսիստները։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով