20:04  ,  13 նոյեմբերի, 2023

Ջոկովիչը ստացավ 2023թ․ աշխարհի առաջին ռակետի գավաթը (տեսանյութ)

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը Թուրինում ստացավ 2023թ․ աշխարհի առաջին ռակետի գավաթը։

ATP Finals-ի մեկնարկում աշխարհի 10-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին հաղթելու շնորհիվ Ջոկովիչն ապահովել էր Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի համաշխարհային դասակարգման առաջին տեղն այս տարվա արդյունքում։

Ջոկովիչը 8-րդ անգամ տարին կավարտի առաջին ռակետի կարգավիճակում եւ կբարելավի իր ռեկորդը։

Նա այս գավաթը ստացել է նաեւ 2011, 2012, 2014, 2015, 2018, 2020, 2021 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով