10:05  ,  13 նոյեմբերի, 2023

ATP Finals. Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում՝ ATP Finals-ում։

Սերբ թենիսիստը խմբային փուլի առաջին տուրում մրցեց աշխարհի 10-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:4), 6:7 (1:7), 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 6 րոպե։

Խմբի մյուս դիմակայությունում աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 6-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

ATP Finals-ը կավարտվի նոյեմբերի 19-ին։ Տիտղոսը պաշտպանում է Նովակ Ջոկովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով