Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց չորրորդ արծաթե մեդալը:
Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը եզրափակիչում գոտեմարտեց Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ եւ 0:5 հաշվով ցավալի պարտություն կրեց: Գոտեմարտի ավարտին հայ սամբիստը չկարողացավ զսպել արցունքները:
Բորիս Շատվերյանը եզրափակիչի ճանապարհին տարել էր 4 հաղթանակ: Վերջին մրցումային օրը եզրափակիչ դուրս եկած Ավետիք Պողոսյանը (88 կգ) նույնպես պարտվել էր: Հայաստանի թիմն արդեն նվաճել է 4 արծաթե եւ բրոնզե մեդալներ:
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում