19:01  ,  9 նոյեմբերի, 2023

ATP-250. Խաչանովը պարտվեց Շեւչենկոյին (տեսանյութ)

Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստնացի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 63-րդ ռակետ, ռուսաստանցի Ալեքսանդր Շեւչենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։

22-ամյա Շեւչենկոն առաջին անգամ հանդես կգա ATP մրցաշարի կիսաեզրափակիչում։

Մեցի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 562 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով