09:44  ,  8 նոյեմբերի, 2023

АТР-250․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարում։

Հայ թենիսիստը 1 ժամ եւ 28 րոպեում 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 90-րդ ռակետ, ֆրանսիացի Կոնստան Լետիենի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Մատե Վալկուսի (Հունգարիա, 232) եւ Ալեքսանդր Շեւչենկոյի (Ռուսաստան, 63) դիմակայության հաղթողը։

Մեցի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 562 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով