09:47  ,  6 նոյեմբերի, 2023

WTA Finals. Աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

Մեքսիկայի Կանկուն անցկացվող  WTA Finals-ի (Կանանց թենիսի ասոցիացիայի տարվա ամփոփիչ մրցաշար) եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։

Իգան Շվյոնտեկը տիտղոսի համար կմրցի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ, որը 6:2, 6:1 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։

WTA Finals-ի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով