13:22  ,  5 նոյեմբերի, 2023

WTA Finals. Ջեսիկա Պեգուլան դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկավ Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացվող WTA Finals-ի (Կանանց թենիսի ասոցիացիայի տարվա ամփոփիչ մրցաշար) եզրափակիչ։

Պեգուլան կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:1 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Արինա Սաբալենկան (Բելառուս, 1) եւ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 2)։ Նրանց մրցախաղը առաջին սեթի ժամանակ դադարեցվել է ուժեղ քամու եւ անձրեւի պատճառով։ Հանդիպումը կշարունակվի այսօր։

WTA Finals-ի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով