00:40  ,  5 նոյեմբերի, 2023

«Մասթերս»․ Եզրափակիչում՝ Ջոկովիչ vs Դիմիտրով

Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Ջոկովիչը կիսաեզրափակիչում 5:7, 7:6 (7:3), 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։

Գրիգոր Դիմիտրովը պայքարից դուրս թողեց աշխարհի 6-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ հաղթելով 6:3, 6:7(1:7), 7:6 (7:3) հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով