23:25  ,  4 նոյեմբերի, 2023

«Բավարիան» ուժեղ էր «Բորուսիայից», Քեյնի հեթ-տրիկը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Դորտմունդում մրցեց «Բորուսիայի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոն։

«Բավարիան» 26 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բայերից» հետ է 2 միավոր։ «Բորուսիան» չորրորդն է՝ 21 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 0:4 (տեսանյութ)

Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 4, Հարի Քեյն, 9, 72, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս