10:16  ,  4 նոյեմբերի, 2023

«Մասթերս»․ Ռուբլյովը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Ջոկովիչի հետ

Փարիզի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5) մրցեց Ալեքս դե Մինորի (Ավստրալիա, 13) հետ եւ առավելության հասավ 4:6, 6:3, 6:1 հաշվով։

Կիսաեզրափակիչում Անդրեյ Ռուբլյովի մրցակիցը կլինի Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան, 6) եւ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 17)։

Կիսաեզրափակիչի մրցախաղերը տեղի կունենան նոյեմբերի 4-ին, եզրափակիչը՝ նոյեմբերի 5-ին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով