01:32  ,  3 նոյեմբերի, 2023

«Մասթերս»․ Ջոկովիչը ծանր պայքարում հասավ կամային հաղթանակի

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը կամային հաղթանակ տարավ աշխարհի 23-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի նկատմամբ՝ 4:6, 7:6 (7:2), 6:4։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 39 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի եւ աշխարհի 54-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի դիմակայության հաղթողը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով