19:07  ,  2 նոյեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն խաղացողի եւ մարզիչի մրցանակների հավակնորդները

Անգլիայի առաջնությունում հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում՝ Պրեմիեր լիգան ներկայացրել է լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի մրցանակների հավակնորդներին։

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են Դուգլաս Լուիսը («Աստոն Վիլա», 2 գոլ, 1 գոլային փոխանցում 3 խաղում), Բրայան Մբեմոն («Բրեթֆորդ», 2 գոլ, 2 գոլային փոխանցում 4 խաղում), Պեդրու Նետուն («Վուլվերհեմփթոն», 3 գոլային փոխանցում 3 խաղում), Դեքլան Ռայսը («Արսենալ», 1 գոլ, 1 գոլային փոխանցում 3 խաղում), Կրիստիան Ռոմերոն («Տոտենհեմ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 5 գոլ, 3 խաղում)։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Միկել Արտետան («Արսենալ»), Ունաի Էմերին («Աստոն Վիլա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») եւ Անգե Պոստեկոգլուն («Տոտենհեմ»)։

Հաղթողները կորոշվեն երկրպագուների եւ փորձագետների քվեարկությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում