17:36  ,  1 նոյեմբերի, 2023

«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Փարիզի «Մասթերսի» երրորդ շրջան։ Ռուսասստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, որն առավելության հասավ 6:3, 6:7 (4:7), 7:6 (7:2) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 56 րոպե։

Դիմիտրովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 33-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով