16:37  ,  1 նոյեմբերի, 2023

Հայաստանը 3 մասնակից կունենա ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը երեք մասնակից կունենա Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացվելիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ մրցավայր են մեկնել Արտյոմ Ղալաչյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը և Ֆերդինանդ Կարապետյանը (երկուսն էլ ՝ 73 կգ)։

Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 3-5-ը։

Եվրոպայի առաջնությանը հայտավորված է 46 երկրների 388 մարզիկ (218 տղամարդ և 170 կին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում