20:56  ,  29 հոկտեմբերի, 2023

ATP-500․ Մեդվեդեւը եզրափակիչում պարտվեց Սիներին

Աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները նվաճեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Յանիկ Սիները մրցեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը պարտություն կրեց 6:7 (7:9), 6:4, 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 4 րոպե։

Յանիկ Սիներն այս մրցաշրջանում նվաճեց չորրորդ տիտղոսը։ Նա այս տարի հաղթել էր նաեւ Մոնպելիեի, Տորոնտոյի եւ Պեկինի մրցաշարերում։ Սիները Պեկինում տիտղոսի համար մրցախաղում դարձյալ հաղթել էր Մեդվեդեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով