20:06  ,  29 հոկտեմբերի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ինտերը» կընդունի «Ռոմային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։

«Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում