18:17  ,  28 հոկտեմբերի, 2023

ATP-500. Մեդվեդեւը կիսաեզրափակիչում հաղթեց Ցիցիպասին

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 7-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:6 (8:6) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

Մեդվեդեւը 64-րդ հաղթանակը տարավ այս տարի։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն  աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովն ու աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով