11:10  ,  10 նոյեմբերի, 2012

Միրչա Լուչեսկու. «Մետալուրգը» վտանգավոր թիմ է

«Մետալուրգի» հետ խաղում կփորձենք շարունակել մեր հաղթարշավն Ուկրաինայի առաջնությունում, դոնեցկյան դերբիից առաջ հայտարարել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

«Այս խաղից առաջ հոգեբանական խնդիրներ չունենք, քանի որ չնայած պարտությանը՝ «Չելսիից» ավելի լավ խաղացինք: Երվրոպացի մասնագետների գնահատականները նույնպես այդ մասին են վկայում: Հիմա պետք է մտածել միայն առաջիկա խաղերի մասին եւ վերլուծենլ թույլ տված սխալները: «Մետալուրգի» հետ խաղում կփորձենք շարունակել մեր հաղթարշավն առաջնությունում: Հեշտ չի լինի, սակայն մեր թիմն այնպիսի մակարդակի վրա է, որ կարող է հաղթահարել ստեղծված խնդիրները: «Մետալուրգը» լավ եւ վտանգավոր թիմ է: Այնտեղ բարձրակարգ խաղացողներ կան: Մենք լրջորեն նախապատրաստվում ենք այս խաղին»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է terrikon.com-ը:

«Մետալուրգ» - «Շախտյոր» խաղը կկայանա նոյմեբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում