19:18  ,  25 հոկտեմբերի, 2023

ATP-500․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 շարքի Erste Bank Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 6 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի դիմակայության հաղթողը։

Erste Bank Open-ի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով