Ուկրաինայի առաջնության 15-րդ տուրի մեկնարկային խաղում «Գովերլան» ընդունեց «Վորսկլային»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1: 6-րդ րոպեին Դեմիեն Լե Տալեկի խփած գոլին հյուրերը պատասխանեցին Ռոման Բեզուսի հստակ իրացրած 11 մետրանոց հարվածով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ: Եղիշե Մելիքյանը «Գովերլայի»հայտացուցակից բացակայում էր:
Այս խաղից հետո «Գովերլան» ունի 10 միավոր եւ գտնվում է 15-րդ տեղում, իսկ «Վորսկլան» ունի 20 միավոր:
Ուկրաինայի առաջնություն. 15-րդ տուր
«Գովերլա» - «Վորսկլա»` 1:1
Դեմիեն Լե Տալեկ, 6 – Ռոման Բեզուս, 22 (11մ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի