12:09  ,  15 հոկտեմբերի, 2023

WTA 250. Ջեսիկա Պեգուլան՝ Սեուլի մրցաշարի հաղթող

Աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլան նվաճեց Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացված WTA 250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Ամերիկացի թենիսիստուհին եզրափակիչում մրցեց աշխարհի 128-րդ ռակետ, չինացի Յուե Յուանի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:3 հաշվով։

Սեուլի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 259 հազար դոլար էր։

Պեգուլան այս մրցաշրջանում նվաճեց երկրորդ տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով