15:03  ,  14 հոկտեմբերի, 2023

«Մասթերս»․ Հուբերտ Հուրկաչը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի 17-րդ ռակետ Հուբերտ Հուրկաչը դուրս եկավ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։

Լեհ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 26-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Եզրափակիչում Հուրկաչի մրցակիցը կլինի Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 5) - Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 18) դիմակայության հաղթողը։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով