15:31  ,  13 հոկտեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Անցած ամիս Սոն Հին Մինը մասնակցել է 4 հանդիպման, խփել 6 գոլ։ 31-ամյա ֆուտբոլիստը կարիերայում չորրորդ անգամ արժանացավ այս մրցանակին։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ Խուլիան Ալվարեսը  («Մանչեսթեր Սիթի»), Ջարոդ Բոուենը («Վեստ Հեմ»), Պեդրու Նետուն («Վուլվերհեմփթոն»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Կիրան Տրիպիերը («Նյուքասլ Յունայթեդ») եւ Օլի Ուոթքինսը («Աստոն Վիլա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում