01:33  ,  12 հոկտեմբերի, 2023

ԱԱ․ Հայաստանի թիմը պարտվեց պորտուգալացիներին՝ 1:7 (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի էլիտ ռաունդի չորրորդ տուրում հյուրընկալվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին եւ պարտություն կրեց 1:7 հաշվով։

Երեւանում թիմերի առաջին խաղում Պորտուգալիան հաղթել էր 6:5 հաշվով։

E խմբում Պորտուգալիայի հավաքականը 12 միավորով գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ։

Հայաստանի հավաքականը չորս պարտությունից հետո գրավեց վերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում