16:23  ,  10 հոկտեմբերի, 2023

«Մասթերս»․ Խաչանովն ու Ռուբլյովը չկարողացան դուրս գալ քառորդ եզրափակիչ

Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի զուգախաղում ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը չկարողացան դուրս գալ քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում նրանք մրցեցին հնդիկ Ռոհան Բոպանայի եւ ավստրալացի Մեթյու Էբդենի հետ, որոնք առավելության հասան 4:6, 6:3, 10:8 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով