11:48  ,  9 հոկտեմբերի, 2023

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 19-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, որն առավելության հասավ 7:6 (8:6), 6:4 հաշվով։

Դիմիտրովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 33-րդ ռակետ, բրիտանացի Դենիել Էվանսի դիմակայության հաղթողը։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով