13:01  ,  8 հոկտեմբերի, 2023

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»

Աշխարհի 14-րդ ռակետ, օլիմպիական փոխչեմպիոն Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։

Ռուսաստանցի թենիսիստը մեկնարկում մրցեց աշխարհի 302-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիթ Ժուկաեւի հետ եւ հաղթեց 7:6 (7:1), 4:6, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով