22:29  ,  6 հոկտեմբերի, 2023

WTA. Տարվա ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

Չեխիայի ներկայացուցիչներ Մարկետա Վոնդրոուշովան ու Կարոլինա Մուխովան եւ թունիսցի Օնս Ժաբերը դարձան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) տարվա ամփոփիչ առաջնության վերջին մասնակիցները, հաղորդում է WTA-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ մասնակցության իրավունք էին ստացել լեհ Իգա Շվյոնտեկը, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան, ամերիկացիներ Կորի Գաուֆն ու Ջեսիկա Պեգուլան եւ Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան։

Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը Մեքսիկայի Կանկուն քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով