23:01  ,  5 հոկտեմբերի, 2023

«Սլովանն» ուժեղ էր «Օլիմպիայից», Բարսեղյանը մասնակցեց խաղին, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում հոկտեմբերի 5-ին անցկացվում են խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները։

Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվեց Սլովենիայի «Օլիմպիային» եւ հաղթեց 1:0 հաշվով սերբ հարձակվող Ալեքսանդր Չավրիչի գոլի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 79-րդ րոպեին։

A խմբում «Սլովանը» 6 միավորով առաջին տեղում է։

Կոնֆերենցիաների լիգա, երկրորդ տուր

A խումբ 

«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)՝ 0:1  (տեսանյութ)

«Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ) - «Լիլ» (Ֆրանսիա)` 0:0

Մրցաշարային դրություն․ «Սլովան»՝ 6 միավոր, «Լիլ»՝ 4, «Կլակսվիկ»՝ 1, «Օլիմպիա»՝ 0:

B խումբ 

«Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) - «Զորյա Լուհանսկ» (Ուկրաինա)` 0:1

«Գենտ» (Բելգիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)` 2:0

Մրցաշարային դրություն․ «Գենտ»՝ 4 միավոր, «Զորյա»՝ 4, «Մաքաբի»՝ 3, «Բրեյդաբլիկ»՝ 0:

C խումբ 

 «Աստանա» (Ղազախստան) - «Վիկտորիա» (Չեխիա)` 1:2

 «Բալկանի» (Կոսովո) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 2:0

Մրցաշարային դրություն. «Վիկտորիա»՝ 6 միավոր, «Բալկանի»՝ 3, «Դինամո»՝ 3, «Աստանա»՝ 0:

D խումբ

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Լուգանո» (Շվեյցարիա)` 2:3

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 0:1

Մրցաշարային դրություն. «Լուգանո»՝ 4 միավոր, «Բրյուգե»՝ 4, «Բեշիկթաշ»՝ 1, «Բուդյո-Գլիմտ»՝ 1։

E խումբ

«Աստոն Վիլա» (Անգլիա) - «Զրինսկի» (Բոսնիա-Հերցեգովինա)` 23:00 (Երեւանի ժամանակ)

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)` 23:00

F խումբ

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 23:00

«Չուկարիչկի» (Սերբիա) - «Գենկ» (Բելգիա)` 23:00

G խումբ

ՊԱՕԿ (Հունաստան) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)` 23:00 

«Աբերդին» (Շոտլանդիա) - ՀԻԿ (Ֆինլանդիա)` 23:00  

H խումբ

«Սպարտակ Տրնավա» (Սլովակիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 23:00

 «Նորդշելանդ» (Դանիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)` 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում