16:11  ,  3 հոկտեմբերի, 2023

ATP-250. Մանարինոն՝ Աստանայի մրցաշարի հաղթող

Աշխարհի 34-րդ ռակետ, ֆրանսիացի Ադրիան Մանարինոն նվաճեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ATP-250 շարքի Astana Open մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում Մանարինոն մրցեց աշխարհի 28-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:3, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 11 րոպե։

Մանարինոն չորրորդ տիտղոսը նվաճեց կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով