12:18  ,  3 հոկտեմբերի, 2023

China Open. Խաչանովն ու Ռուբլյովը պարտվեցին կիսաեզրափակիչում

Ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը չկարողացան դուրս գալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 China Open մրցաշարի եզրափակիչ զուգախաղում։

Կիսաեզրափակիչում նրանք մրցեցին հոլանդացի Ուեսլի Կոլհովի եւ բրիտանացի Նիլ Սկուպսկիի հետ եւ պարտվեցին 6:7 (3:7), 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

ATP-500 China Open-ի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով