14:03  ,  1 հոկտեմբերի, 2023

Պեկին․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս եկան կիսաեզրափակիչ

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի զուգախաղում կիսաեզրափակիչ դուրս եկավ Կարեն Խաչանով - Անդրեյ Ռուբլյով զույգը։ Ռուսաստանի ներկայացուցիչները մրցեցին ավստրիացիներ Ալեքսանդր Էրլերի եւ Լուկաս Միդլերի հետ եւ առավելության հասան 7:5, 7:6 (7:4) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 39 րոպե։

Կիսաեզրափակիչում Խաչանովի եւ Ռուբլյովի մրցակիցը կլինի Յուգո Նիս (Մոնակո) - Յան Զելինսկի (Լեհաստան) եւ Ուեսլի Կոլհոֆ (Նիդերլանդներ) - Նիլ Սկուսկի (Մեծ Բրիտանիա) դիմակայության հաղթողը։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով