22:24  ,  29 սեպտեմբերի, 2023

Արթուր Ոսկանյանը՝ «Նոայի» մարզական տնօրեն

«Նոա» ՖԱ-ի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Արթուր Ոսկանյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն / Ֆուտբոլի ակադեմիան, որտեղ Արթուր Ոսկանյանը նույնպես զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր իսպանացի Կառլոս Ինարեխոսը։ Նա փոխարինել է Ռոբերտ Արզումանյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում