20:55  ,  29 սեպտեմբերի, 2023

«Փյունիկի» կամային հաղթանակը «Ալաշկերտի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» Գյումրիում ընդունեց Երեւանի «Ալաշկերտին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը։

Այնուհետեւ «Փյունիկից» աչքի ընկան կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշը եւ կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

«Փյունիկը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։ «Ալաշկերտը» չորրորդն է՝ 19 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3:1 (տեսանյութ)

Հովհաննես Հարությունյան, 38, 11մ, Վագներ Գոնսալվեշ, 44, Արտակ Դաշյան, 66 – Կարեն Նալբանդյան, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում