17:40  ,  29 սեպտեմբերի, 2023

Պեկին․ Ալկարասը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 մրցաշարում։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 53-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:3 հաշվով։

Երկրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետին, որը մեկնարկում պարտության էր մատնել աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով