16:17  ,  29 սեպտեմբերի, 2023

Պեկին․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP 500 շարքի մրցաշարի երկրորդ շրջան։ Ռուսաստանցի թենիսիստը մեկնարկում մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի հետ, որն առավելության հասավ 3:6, 6:1, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 56 րոպե։

Մուզետիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 53-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանի դիմակայության հաղթողը։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով