21:55  ,  28 սեպտեմբերի, 2023

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որտեղ նրան առաջարկել են կրկնակի բարձր աշխատավարձ, հաղորդում է FC Inter News-ը։

Սաուդյան ակումբներից մեկը Հայաստանի հավաքականի նախկին ավագին առաջարկել  է երկու տարվա պայմանագիր, տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։

«Ինտերը» պատրաստ է մեկ տարով երկարաձգել համագործակցությունը 34-ամյա ֆուտբոլիստի հետ։ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Մխիթարյանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2026թ․ հունիս։

Մի քանի օր առաջ «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել էր, որ առաջիկայում կսկսեն բանակցությունները Մխիթարյանի գործակալի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում