18:16  ,  28 սեպտեմբերի, 2023

Պեկին․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս եկան քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս եկան Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP China Open մրցաշարի քառորդ եզրափակիչ զուգախաղում։

Առաջին շրջանում Խաչանովն ու Ռուբլյովը մրցել են չինացիներ Չժի Սյուի եւ Վան Աոժանի հետ եւ առավելության են հասել 6:4, 7:5 հաշվով։

Մենախաղի առաջին շրջանում աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը սեպտեմբերի 29-ին կմրցի աշխարհի 18-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի հետ։

ATP China Open-ի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով